Թուրքիայի Հանրապետական կուսակցության առաջնորդը սպառնացել է իշխանության գալու դեպքում գրավել «Էգեյան ծովում 18 հունական կղզի», գրում է բրիտանական Express պարբերականը:
Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ եթե ինքը հաղթի հաջորդ տարի սպասվող ընտրություններում, պատերազմ կսկսի Հունաստանի դեմ՝ Էգեյան ծովում կղզիներ գրավելու համար, քանի որ նրա խոսքով, Հունաստանը դրանց պատկանելությունն ապացուցող որևէ փաստաթուղթ չունի:
Նրա խոսքով՝ ինքը «ստիպված կլինի վերցնել Էգեյան ծովում 18 հունական կղզի, ինչպես նախկին վարչապետ Բյուլենթ Էջեւիթը 1974 թվականին ներխուժեց Կիպրոս»:
Ուշագրավ է, որ այս հայտարարությունը հնչում է հիմա, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զբաղված է Սիրիայի Աֆրին քաղաքում ռազմական գործողություններով և հավակնոտ ծրագրեր ունի նաև Կիպրոսի և Էգեյան ծովի նկատմամբ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Էչվիթ չէ “Էջեւիթ” (թրք.՝ Ecevit):
Շատ շնորհակալ ենք, ուղղեցինք: