Միգուցե հենց մարտի երկուսին 4-րդ նախագահի ընտրությունը լինի: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Լրագրողները հիշեցրեցին փաստաբան Վահե Գրիգորյանի այն հայտարարությունն, ըստ որի նախագահի ընտրության կարգի մասին դրույթը դեռ ուժի մեջ չէ, ուստի նախագահ պետք է ընտրվի հին Սահմանադրությամբ, այսինքն՝ համաժողովրդական ընտրությամբ, քաղաքացիները պետք է ընտրեն:
Շարմազանովն ասաց, որ այդ հայտարարությանը ծանոթ չէ, բայց մեկնաբանեց. «Ես կարծում եմ, որ եթե լիներ օրենքի հետ խնդիր, թե մեր կուսակցության իրավաբանները, թե Սահմանադրական դատարանը, թե ԱԺ համապատասխան հանձնաժողովը, թե մեր դատական ատյանները կներկայացնեին իրենց եզրակացությունը, որ Սահմանադրության հետ կա խնդիր: Մեր կուսակցության մեջ կան լուրջ իրավաբաններ, թե Դավիթ Հարությունյանը, թե Հրայր Թովմասյանը, Արփինե Հովհաննիսյանը, Գեւորգ Կոստանյանը, նրանցից որեւէ մեկից նման խնդիր ես չեմ լսել»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ