Սոֆիայում շարունակվող բռնցքամարտի «Ստրանջայի» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ +91 կգ քաշային Գուրգեն Հովհաննիսյանը հաղթել է բուլղարացի մրցակցին, իսկ Ժիրայր Սարգսյանը (56 կգ) զիջել է իսպանացուն: Ավելի վաղ մեկնարկային գոտեմարտում հաղթել էր Վահե Բադալյանը (52 կգ):
Մրցաշարում մեր թիմից առաջին մենամարտերն անցկացնելու հերթը Հրայր Շահվերդյանն է (60 կգ), Գուրգեն Մադոյանինը (69 կգ) եւ Համբարձում Հակոբյանինը (75 կգ):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ