Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի բառ, ոչինչ ավելին չէր, քան հայրենիքը». Աստվածատուր Պետրոսյան

Փետրվար 21,2018 22:33

«Ինքնաբուխ էր այդ շարժումը, բայց մեր դեմ դուրս եկան չտեսած ու չլսած զենքերով։ Երկու հիմնական դաս էր մեր առջև դրված. առաջինը՝ ոչ միայն Հայաստանի, այլև Ղարաբաղի անկախության խնդիրն էր, երկրորդը՝ կամաց-կամաց գնալ անկախության գործընթացին», ասաց ՀՀ բանակի գեներալ-մայոր, «Արծիվ մահապարտների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Աստվածատուր Պետրոսյանն՝  Արցախյան շարժման 30-ամյակի կապակցությամբ կայացած ասուլիսի ընթացքում:

Գեներալ-մայորի կարծիքով այդպիսի զարթոնք, համաժողովրդական միացում դեռ ոչ մի երկրում չէր եղել։

«Մթնոլորտն այնպիսին էր, որ ազգային զարթոնք, իրոք, որ կայացավ, ոչ մի բառ, ոչինչ ավելին չէր, քան հայրենիքը, լինել մեծերի հետ, զգալ սեփական մշակույթը, ոգին, և հասկանալ,որ մենք երկու մասի բաժանված չէինք»։

Նա հպարտությամբ մեջբերեց Վազգեն Առաջինի խոսքերը. «Կրոնը, եթե ազգին չի ծառայում, ապա այն մեզ հարկավոր չի, ինչ կրոն էլ որ լինի»։ Այս խոսքերով ապացուցելով, որ իրենց համար առաջնային էր կրոնի էությունն ու կարևորությունը։
Ա. Պետրոսյանի պնդմամբ մենք ավելի շատ պետք է ցույց տանք, թե մենք ինչի ենք հասել Արցախում, քան թե արցախցիները՝ Հայաստանում։

Լրագրողի հարցին, թե արդյո՞ք մենք միասնական ենք, նա պատասխանեց, որ անվստահությունն ու հավատի պակասն են կործանում մեր միասնականությունը։ Ըստ գեներալ-մայորի՝ պայքարի մասնակիցները միշտ փորձել են միասնականության ոգին փոխանցել Հայաստանից Արցախ և ճիշտ հակառակը։
«Արցախը սովորական կառույց պետք է չլինի, դա երկիր պետք է չլինի, դա մեր դրոշակը պետք է լինի »։

Լուսանկարը՝ «Նոյան տապանի»

Ռիմա ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728