Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականն «Օլիմպավանում» սկսել է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ալբանիա հանդիպմանը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչի գլխավորությամբ մեր թիմի ճամբարում մարզվում է 13 բասկետբոլիստ՝ Ամիրան Ամիրխանովը, Լուկաս Ֆիշերը, Անդրանիկ Չրաբաշը, Ալլան Հեսսը, Անդրեյ Կոնստանտինովը, Արարատ Քոչինյանը, Ալբերտ Թադեւոսյանը, Էդգար Բաբայանը, Գեորգի Պոդկոլզինը, Դավիթ Խաչատրյանը, Արագատ Աբրամիանը, Արման Հակոբյանը, Նիկիտա Զախարովը:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխանցմամբ Քրիս Յանկու Օսկիյանը վնասվածքի պատճառով չի միացել ազգային հավաքականին: Արկադի Մկրտիչյանը, Արտյոմ Թավակալյանը, Կարեն Չիվիչյանը, Մեթյու Մադոյանը, Արամ Արսլանյանը, Սթիվեն Էնոչը ու Անդրե Սփայթ Մկրտչյանը թիմին չեն միանա ԱՄՆ ուսանողական լիգայի հանդիպումներին մասնակցելու պատճառով:
Հայաստան-Ալբանիա խաղը կկայանա փետրվարի 25-ին, ԿԱ ՊԵԿ (նախկին «Միկա») մարզահամալիրում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ