Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Հովսեփյանը կոլեգիայի անդամներին է ներկայացրել վարչության նորանշանակ պետին

Փետրվար 21,2018 19:44

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի՝ 2018 թվականի փետրվարի 21-ի թիվ 103-Ա հրամանով՝ ՀՀ ՔԿ քրեական գործերի քննության աջակցության վարչության պետ է նշանակվել արդարադատության փոխգնդապետ Ռոբերտ Ադիլխանյանը։ Մինչ նոր նշանակումը վերջինս զբաղեցնում էր ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնը:

Վարչության նորանշանակ պետին այսօր ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը ներկայացրել է կոլեգիայի անդամներին, քրեական գործերի քննության աջակցության վարչությանը և հույս հայտնել, որ նա, ունենալով քննչական աշխատանքի մեծ փորձառություն, կանի առավելագույնը՝ վարչության աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար:

«Վարչության առաջնահերթ խնդիրն է աջակցել քննիչներին՝ մինչդատական վարույթն առավել արդյունավետ կազմակերպելու և քննություն իրականացնելու համար, այն է՝ հանցագործությունների առանձնահատկություններով պայմանավորված՝ ճիշտ պլանավորել քննությունը, տակտիկան, օգտագործել քրեագիտական տեխնիկան և ժամանակակից գիտատեխնիկական  միջոցները, տեղեկատվական հնարավորությունները։ Վարչությունը պետք է դառնա քննիչների աշխատանքի հենասյուներից մեկը»,- հայտարարել է Ա.Հովսեփյանը։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728