Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդազարյանը նշանակվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ

Փետրվար 21,2018 19:33

ՀՀ Նախագահի՝ 2018 թվականի փետրվարի 21-ի հրամանագրով՝ Ռուբեն Էդուարդի Վարդազարյանը նշանակվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում:

Այսօր՝ փետրվարի 21-ին, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Երևան քաղաքի դատավորներին է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահին և ընդգծել Ռուբեն Վարդազարյանի՝ որպես իրավաբանի մասնագիտական ու մարդկային բարձր որակները, աշխատանքային փորձն ու հեղինակությունը, որոնք կարևոր են պատասխանատու պաշտոնը ստանձնելու և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի  նախագահի լիազորություններն ու պարտականությունները պատշաճ կատարելու համար:

Միջոցառման ավարտին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն,  որին մասնակցել են նաև  ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանն ու ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը:

ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728