ՀՀ Նախագահի՝ 2018 թվականի փետրվարի 21-ի հրամանագրով՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանը նշանակվել է նույն դատարանի նախագահ:
Այսօր՝ փետրվարի 21-ին, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀ վարչական դատարանի դատավորներին է ներկայացրել դատարանի նորանշանակ նախագահին և նշել, որ նրա աշխատանքային փորձառությունը, մասնագիտական պատրաստվածությունն ու մարդկային որակները բավարար են այդ պատասխանատու պաշտոնը ստանձնելու և դատարանի նախագահի պարտականությունները պատշաճ կատարելու համար:
Միջոցառման ավարտին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն:
ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչություն