Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՄ-ի կողմից Հայաստանին հատկացվել է 160 մլն եվրո՝ Հայաստանի տնտեսական զարգացման համար

Փետրվար 21,2018 18:50

Այսօր Բրյուսելում Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ եւ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին եւ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ստորագրեցին «ԵՄ-Հայաստան Գործընկերության առաջնահերթություններ» փաստաթուղթը:

Փաստաթուղթը սահմանում է առաջիկա տարիների համատեղ քաղաքականության գերակայությունները նոր՝ Եվրոպական միություն-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված  գործընկերության համաձայնագրին համահունչ:

Համագործակցության չորս ոլորտներն են՝

  • Կառույցների հզորացում և պատշաճ կառավարում;
  • Տնտեսական զարգացում և շուկայի հնարավորություններ;
  • Միակցվածություն, էներգաարդյունավետություն, բնապահպանություն և կլիմա;
  • Շարժունություն և մարդկանց միջև շփումներ

Գործընկերության առաջնահերթությունները առանցքային նշանակություն կունենան մինչև 2020 թվականը Հայաստանին տրամադրվելիք ԵՄ աջակցությունն առաջնորդելու հարցում:

Նշյալ ժամանակահատվածում ԵՄ-ն կողմից Հայաստանին հատկացվել է 160 մլն եվրո՝  ներդրում կատարելու կրթության եւ նորարարության  և այլ ՝ Հայաստանի տնտեսական զարգացման համար առանցքային ոլորտներում:

«Գործընկերության առաջնահերթությունների միջոցով Եվրոպական միությունը եւ Հայաստանն ավելի են ընդլայնում առկա ամուր բարեկամական հարաբերություններն ու համագործակությունը:  Մեր նոր Համաձայնագրի հետ զուգորդված, որը ստորագրել ենք  միայն երեք ամիս առաջ Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում, մենք վերահաստատում ենք դրական արդյունքների ձեռքբերմանն ուղղված մեր համատեղ հանձնառությունը այն ոլորտներում, որոնք իրոք կարող են դեպի դրական փոխել մարդկանց կյանքը, թե՛ Եվրոպական միությունում և, թե՛ Հայաստանում: Մենք շարունակում ենք ներգրավվածությունն ու գործունեությունը եւ աշխատում ենք այդ հանձնառություններն իրականություն դարձնելու ուղղությամբ», նշել է ԵՄ Բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

«Ողջունում եմ Գործընկերության առաջնահերթությունների ընդունումը Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ: Այն հանդիսանում է մեր երկկողմ հարաբերությունների տարբերակման անմիջական արդյունքը, որը կառուցում ենք փոխադարձ շահերի հիման վրա: Այն ուղի կհարթի մեր փոխհարաբերությունների համար, որոնք նպատակ ունեն   շոշափելի օգուտներ բերել Հայաստանի քաղաքացիների առօրյա կյանքում», նշեց Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանը:

Հանդիպմանը Բարձր ներկայացուցիչը եւ Նախարարը հնարավորություն ունեցան քննարկելու Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները ավելի լայն շրջանակում, այդ թվում, ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման պլանները, որը ստորագրվել էր 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում, ինչպես նաեւ քննարկելու  2020 թվականի 20 արդյունքների առաջընթացը:

Համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի օրենսդրության մոտարկում Եվրոպական միության օրենսդրությանը: Համաձայնագրի իրականացումը կոնկրետ օգուտներ կբերի  քաղաքացիներին, այդ թվում, տնտեսական աճի աշխատատեղերի ստեղծման, անվտանգության եւ բնապահպանական չափանիշների բարելավման միջոցով, ինչպես նաև  ավելի արդար կանոնների ներդրման միջոցով, երբ դա վերաբերում է  մրցակցությանը եւ պետական գնումներին:

ԵՄ Պատվիրակություն Հայաստանում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728