Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն իր ոտքը գործարանից չպետք է քաշեր. տնօրեն (Տեսանյութ). «Ա1+»

Փետրվար 21,2018 18:45

Արմավիրի մարզում 30 տարի չշահագործվող «Քարակերտ» քարաձուլման գործարանում կա վառարան, որը  կարող է 34 տոննա բազալտ  հալեցնել:

«Ամբողջ Եվրոպայում չկա այդպիսին, ոնց կարելի է ունենալ այդպիսի վառարան, բայց ոչ մի նախարար չգա տեսնի: Այս իշխանությունները բանիմաց քաղաքականություն չեն վարում: Պարոն վարչապետը, երբ եկավ, ասում էր, պետք է գործարարի ձեռքից բռնենք եւ տանենք, դե արի ձեռքս բռնի վարչապետ, ի՞նչի չես գալիս, նայես»,- ասում է «Քարակերտ» գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Սուրեն Գեւորգյանը:

Նա կարծում է, որ այսպիսի սարքավորման պարագայում  կառավարության դիրքորոշումն այլ պետք է լիներ։ «Կառավարությունը պետք է իր ոտքը իմ գործարանից չքաշեր»:

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովն այսօր քննարկում էր կազմակերպել՝ քարաձուլարանի վերագործարկման հնարավորությունների հարցը քննարկելու համար:

«Ահագին գործ կա սարքավորումների վրա անելու, բայց արժի ծախսել, որովհետեւ նույն տիպի, եթե փորձենք գործարան սարքել, շատ թանկ կնստի»,- ասում է  հանձնաժողովի փորձագետ  Գագիկ Դոլունցը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728