Երևանում արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք՝ 2 տուժածով: Ներկա պահին տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության:
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով` բոտուլիզմի առաջացման պատճառը տնային պայմաններում պահածոյացված բանջարեղենն է: Թունավորման առաջին ախտանշաններ են` սրտխառնոցը, գլխապտույտը, տեսողության վատացումը:
Բոտուլիզմից և դրա ծանր հետևանքներից խուսափելու համար մասնագետները զգուշացնում են`
- մի´ օգտագործեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ
- տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ անպայման ենթարկեք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով առնվազն 20-25 րոպե
- առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի, քանի որ ժամանակին բժշկական օգնություն ցուցաբերելով հնարավոր է փրկել հիվանդի կյանքը:
ՀՀ Առողջապահության նախարարություն