Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին ստորագրեցին Հայաստան – Եվրոպական միություն գործընկերության առաջնահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը

Փետրվար 21,2018 18:00

Փետրվարի 21-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

Ողջունելով Հայաստանի արտաքին գործերի նախարարին` Եվրամիության բարձր ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովին Հայաստանի դրական ներգրավվածության համար։

Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին գոհունակություն հայտնեցին ՀՀ-ԵՄ բարձր մակարդակի պարբերական շփումների կապակցությամբ։

Զրուցակիցներն անդրադարձան ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Հայաստանի կողմից վավերացումից հետո փաստաթղթի մի շարք դրույթների իրականցմանը:

Նախարար Նալբանդյանն ու Բարձր ներկայացուցիչ Մոգերինին արծարծեցին Գործընկերության խորհրդի անդրանիկ նիստի նախապատրաստմանը վերաբերող հարցերին։

Հանդիպմանը հանգամանալից քննարկվեցին Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությանը, ԵՄ տարբեր, մասնավորապես` COSME և «ՀՈՐԻԶՈՆ 2020» ծրագրերին Հայաստանի մասնակցությանը, Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի շուրջ բանակցություններին առնչվող հարցեր։ Երկուստեք գոհունակություն հայտնվեց հաջորդ ամիս «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի միանալու կապակցությամբ։

ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն հայտնեց Եվրոպական միությանը՝ անկախությունից ի վեր Հայաստանի զարգացմանը ցուցաբերած օժանդակության համար, ինչը, նախարարի բնորոշմամբ, նշանակալի դեր է խաղացել Հայաստանում բարեփոխումների իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար։

Հայաստանի ԱԳՆ և ԵՄ արտաքին գործողությունների ծառայության միջև փոխգործակցության համատեքստում անդրադարձ արվեց ԱԳՆ դիվանագիտական դպրոցին Եվրոպական միության աջակցության հարցերին։

Հայաստանի արտգործնախարարն ու ԵՄ Բարձր ներկայացուցիչը մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։

Էդվարդ Նալբանդյանը Ֆեդերիկա Մոգերինիին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին, որպես Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի համանախագահներ, ստորագրեցին Հայաստան – Եվրոպական միություն գործընկերության առաջնահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը։

ԱԳՆ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728