Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծռերի» գործով նիստը հետաձգվեց. վթարի են ենթարկվել պաշտպանները

Փետրվար 21,2018 17:26

«Սասնա ծռերի» գործով նիստն այսօր հետաձգվեց: Մինչ այդ ընդմիջում էր հայտարարվել: Նիստը վերսկսելուն պես դատավոր Մեսրոպ Մակյանը կողմերին տեղեկացրեց, որ ամբաստանյալների հանրային պաշտպաններից Լիանա Գասպարյանը եւ Արմինե Ֆանյանը վերջինիս ավտոմեքենայով վթարի են ենթարկվել:

Մեսրոպ Մակյանի փոխանցմամբ՝ փաստաբանները մարմնական վնասվածքներ չեն ստացել:

Նիստը հետաձգվեց մեկ շաբաթով: Հիշեցնենք, որ դատաքննությունը գրավոր ապացույցների հետազոտման փուլում է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728