Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ-ում վստահեցնում են, որ «Արտասահմանյան գրականություն» առարկայի դասաժամերի խտացումը առարկայի մատուցման ձևի վրա չի ազդելու

Փետրվար 21,2018 17:24

ԵՊՀ ռոմանոգերմանական ֆակուլտետի գիտխորհուրդը քննարկել է ֆակուլտետում երկրորդ օտար լեզվի դասավանդման ժամաքանակն ավելացնել՝ այլ առարկաների ժամաքանակների հաշվին, որոնց թվում է նաև «Արտասահմանյան գրականություն» առարկան։ Այսօր ԵՊՀ գիտխորհուրդների դահլիճում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանն ասաց, որ առաջարկվող ծրագրերը դեռ գտնվում են քննարկման ու մշակման փուլում։ Վերջնական որոշումը կկայացվի մարտին․ «Ես կարող եմ վստահեցնել ձեզ, որ այս առարկան միշտ եղել է մեր ուշադրության կենտրոնում: Ինչ վերաբերվում է ծրագրերին, դա առնչվում է այն ուսանողներին, ովքեր պետք է ընդունվեն մյուս տարի»։

Նախնական տարբերակով՝ «Արտասահմանյան գրականություն» առարկայի դասաժամերը խտացվելու են երեք կիսամյակում՝ նախկին 6-ի փոխարեն, ընդհանուր 6 դասընթացում։ Ֆրանսիական բանասիրության ամբիոնի ղեկավար Զավեն Հարությունյանը ընդգծեց, որ այդ ամենը արվում է ուսանողների շահերից ելնելով և փոփոխությունները արվելու են բոլոր ամբիոններում։ «Ռոմանոգերմանական ֆակուլտետը ձևավորում է երեք մասնագիտություն անգլերեն լեզու-գրականություն, անգլերեն միջմշակութային հարաբերություններ և հաղորդակցություն , անգլերեն և թարգմանություն։ Մենք հասկացանք, որ հետ ենք մնացել շատ եվրոպական համալսարաններից այն առումով, որ բանից պարզվում է կան մասնագիտություններ, որոնք ընդգրկված չեն նախարարության ցանկում։ Մենք նախաձեռնեցինք նոր ծրագիր ու նոր մասնագիտություն առաջարկել, այսինքն «Եվրոպական լեզուներ և հաղորդակցություն» մասնագիտություն , որը առանձին դասախոսության թեմա է ։ «Արտասահմանյան գրականությունը» կներկայացվի նոր ծրագրով, որը կկոչվի «Արտասահմանյան գրականություն և գեղարվեստական թարգմանություն»։ Ահա այսպիսի պայմանավորվածություն է ձեռք բերվել մեր քննարկումների արդյունքում»,- ասաց Զավեն Հարությունյանը։

Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Արա Առաքելյանն ասաց, որ նա համաձայն է և առաջին տարբերակին՝ երեք կիսամյակում խտացնել դասընթացները, և երկրորդին ՝ ստեղծել առանձին ամբիոն ։

Aravot-ի այն հարցին, թե առարկայի խտացումը որակական փոփոխությունների չի ՞ բերի ծավալային առումո , նա ասաց, որ հնարավոր է որոշակիորեն պակասի մեծ գրողների ստեղծագործությունների դասավանդումը, բայց դա չի նշանակում, որ որակը ընկնելու է․ «Գուցե մենք գտնենք այն ճանապարհները, որ ուսանողներն աշխատեն ինքնուրույն ու լրացնեն այդ բացը»,-ասաց նա ։

Զավեն Հարությունյանը-ը մեր հարցին ևս պատասխանեց՝ ընդգծելով որ կիսամյակների քչացումը ժամաքանակների քչացման և առարկայի մատուցման ձևի վրա չի ազդելու․ «Խիստ մասնագիտական հարցերի մեջ եք խորանում, կարող է լինել երեք կիսամյակ, բայց ենթադրենք լինի ոչ թե երկու ժամ այլ 12 ժամ ։ Կիսամյակի և ժամաքանակի հարցը դեռ վերջնական դեռ չի պարզվել »։

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728