Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մուտք էին գործել վարորդների հանգստյան սենյակ, ընդ որում, ոչ բլոտ, ոչ այլ թղթախաղ չի ֆիքսվել». Արթուր Գեւորգյան

Փետրվար 21,2018 16:56

Քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը վստահեցնում է՝ փետրվարի 19-ին ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանի հետ քաղաքապետարանում շրջած լրագրողները որեւէ մեկին թղթախաղ խաղալիս չեն ֆիքսել:

«Մուտք էին գործել վարորդների հանգստյան սենյակ, ընդ որում, ոչ բլոտ, ոչ այլ թղթախաղ չի ֆիքսվել»,- Aravot.am-ին ասաց Գեւորգյանը:

Անդրադառնալով լրագրողական կազմակերպությունների հայտարարությանը, որով պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանից խիստ պատասխանատվության ենթարկել քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանին՝ կամայականություն ցուցաբերելու և, իր լիազորությունները չարաշահելով, լրատվամիջոցների ներկայացուցիչների գործունեությունը խոչընդոտելու համար՝ Արթուր Գեւորգյանը շարունակեց. «Այդ մասով ե՞ս պետք է մեկնաբանեմ…տվյալ օրը ես իմ գործընկերների ներողամտությունն եմ հայցել, որովհետեւ իրենց կամքից անկախ հայտնվել են այդ իրավիճակում: Այսինքն, հատուկ պահպանվող շենքի վարչական շենք էին մուտք գործել առանց համապատասխան կարգի: Ուրիշ բան այլեւս չեմ կարող մեկնաբանել, եթե դիմել են՝ քրեական գործ հարուցելու պահանջով, թույլ տանք, որ իրավապահները քննեն, եթե հանցակազմ գտնեն ու որակավորեն կարգի վերականգնման իմ միջամտությունը որպես հանցագործություն, ես օրենքը հարգող մարդ եմ»:

Արթուր Գեւորգյանը դեպքի օրը ոստիկանների միջոցով արգելել է լրագրողներին անցնել ավագանու անդամի աշխատասենյակ եւ ստիպել է նրանց լքել շենքը` հղում կատարելով ինչ-որ ներքին կանոնակարգի, որի մասին տեղյակ չեն ոչ ավագանու անդամները, ոչ ԶԼՄ-ների ներկայացուցիչները, մեզ հետ զրույցում պարոն Գեւորգյանը պարզաբանեց՝ ինչ է նկատի ունեցել ներքին կանոնակարգ ասելով. «Ես մասնագիտությամբ իրավաբան չեմ, այդ պահին օգտագործել եմ տերմին, որը որ տվյալ գործող կարգի հետ կապված ճիշտ ձեւակերպումը չի եղել: Ես կիրառել եմ կանոնակարգ տերմինը, որը, ըստ էության, կանոնակարգ չէ, այլ հատուկ պահպանվող շենքերում անցագրային նորմերով սահմանված որոշակի կարգ»:

Արթուր Գեւորգյանի խոսքով, դեպքի օրը քաղաքապետարան մտած լրագրողները չեն ստացել սահմանված կարգով անցաթուղթ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728