Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բժիշկները գաղտնապահությունը խախտում են. ՄԻԱՎ կարգավիճակի մասին այլոց ներկայությամբ են հայտնում

Փետրվար 21,2018 16:40

«Մարդիկ, որոնք շատ լավ տեղեկացված են, բնավ խտրականություն չեն ցուցաբերում ՄԻԱՎ-ով ապրողների նկատմամբ»,-այսօր «Մեդիա կենտրոնում» այսպիսի կարծիք հայտնեց «Կանանց ներուժի զարգացման կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր, նախագահ Ժենյա Մայիլյանը:

Կենտրոնը մարզերում դասընթացներ է կազմակերպել եւ քաղաքացիներին տեղեկություններ տրամադրել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին: Մայիլյանն ասաց, որ այս տեղեկությունները ստանալուց հետո շատերի վերաբերմունքը փոխվել է, եւ հասկացել են՝ ՄԻԱՎ կարգավիճակ ունեցողի հետ էլ կարելի է ամուսնանալ: Ըստ բանախոսի, մարզերում շատերը չգիտեն, թե որտեղ կարող են հետազոտվել, նաեւ վախենում են համայնքներում հետազոտվել, քանի որ վտանգ կա, որ հանկարծ կիմանան նրա կարգավիճակի մասին. «Մարզաբնակ կանայք խոցելի են: Մենք խոսել ենք աղջիկների հետ, որ մինչեւ ամուսնանալը հետազոտվեն, ինչպես նաեւ ապագա ամուսինները հետազոտվեն»:

Ասուլիսին ներկա ՀԿ-ի հիմնադիր, ծրագրերի համակարգող Աննա Աբգարյանն էլ ասաց, որ ՄԻԱՎ-ով ապրող կանայք, որոնց հետ կենտրոնն աշխատել է, կյանքը փոխվել է. «Այդ կանայք ներքին խարան են ունենում, իրենց պիտակավորում են: Մեր աշխատանքների արդյունքում ձերբազատվում են այդ բարդույթներից, ինքնահարգանքի բարձրացում է լինում, ու նշում են, որ միջավայրում էլ իրենց հարգալից են վերաբերվում, իրենք անձնային աճ են ունեցել»:

Աբգարյանն ասաց, որ համայնքներում դասընթացների արդյունքում, կանայք եւ աղջիկները, որոնց հետ կենտրոնն աշխատել է, հասկացել են, որ ասենք՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդը կարող է սննդի ոլորտում աշխատել.«Մենք հարց էինք տվել՝ եթե ձեր հարազատը ՄԻԱՎ-ով վարակվի, հոգ կտանե՞ք նրա մասին: Մինչ դասընթացը նրանք նշել էին՝ ոչ, դասընթացից հետո նշել էին՝ այո»:

Բանախոսներն ասացին, որ ՄԻԱՎ-ով ապրող կանայք շատ խոցելի են, եւ շահառուների ներկայացրած պատմություններում արտացոլվում են շատ խնդիրներ տարբեր ոլորտներում. «Օրինակ՝ առողջապահության ոլորտի բացթողումները, մասնագիտական էթիկայի խախտումներ են լինում, գաղտնապահության խախտում, ասենք՝ բարեկամի կամ հարազատի մոտ բժիշկն ասել է ՄԻԱՎ կարգավիճակի մասին, կամ ամուսնու կարգավիճակի մասին են ասել ուրիշների ներկայությամբ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728