Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաքելական օրհնագիր է շնորհել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Սոնա Առաքելյանը:
Օրհնագրում մասնավորապես գրված է. «Սուրբ Հայր Ֆրանցիսկոսը սրտանց հաղորդում է իր առաքելական օրհնությունը Սամվել Բալասանյանին՝ մաղթելով Աստվածային շնորհների առատություն՝ Մարիամ Աստվածածնի բարեխոսությամբ»:
Հիշեցնենք, որ Հռոմի պապը Գյումրի էր այցելել 2016 թվականի հունիսի 25-ին՝ պատարագ մատուցելով Վարդանանց կենտրոնական հրապարակում: Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդիի բնութագրմամբ էլ, դա պատմական օր էր Գյումրիի համար, քանի որ հանրային տարածքում աղոթք երբեք չի հնչեցվել. պատարագը սովորաբար սրբագործված տարածքում՝ եկեղեցում է մատուցվում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Գյումրու քաղաքապետարանի