Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 21-ին ընդունել է Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթեմիին:
Ինչպես հաղորդում է Turan-ը՝ վկայակոչելով նախագահի կայքը, Ալիևը համոզմունք է հայտնել, որ Խաթեմիի այցը լավ հնարավորություն կդառնա ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընթացիկ վիճակը և հեռանկարները քննարկելու համար:
Իր հերթին նախարարը նշել է, որ Իրանն իր արտաքին քաղաքականության մեջ կարևոր նշանակություն է տալիս հարևան երկրների, այդ թվում Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը:
Կողմերը կարծիքներ են փոխանակել երկու երկրների միջև համագործակցության հեռանկարների շուրջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ