ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, բոլոր ջանքերը ներդնում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այս մասին, ինչպես հաղորդում է Turan գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան՝ հիշեցնելով, որ այս տարի լրանում է հակամարտության 30-րդ տարին:
«Իհարկե, կարևոր է հիշել անցած իրադարձությունները և դասեր քաղել անցյալից: Բայց առավել կարևոր է կառուցել ավելի լավ ապագա: Հենց այդ տեսանկյունից էլ ԱՄՆ-ը, որպես միջնորդ, անում է հնարավոր ամեն բան, որպեսզի կողմերն աշխատեն հակամարտության խաղաղ կարգավորման վրա»,- ասել է դեսպանը լրագրողներին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ