Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աթեշյանի նմաններ շատ կան Մայր Աթոռում. Արագած Ախոյան. «Ա1+»

Փետրվար 21,2018 13:41

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն իր պաշտոնի հաշվին ավելի է սրում հայ և թուրք ժողովրդի հարաբերությունները։ Այսօր այս մասին «Հայելի» մամուլի ակումբում հայտնեցին «Վերադարձ» հիմնադրամի նախագահ,ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը և պոլսահայ երաժիշտ Պողոս Եղիազարը։

«Երբեք մտքովս չէր անցնի, որ Մայր Աթոռում պլակատներով միտինգ կանենք։ Դրա պատճառն այն է, որ ոչ մի քայլ օգուտ չի տալիս։ Լկտիության գագաթնակետն էր թուրքական իշխանությանը ներգրավել մեր ներքին քաղաքական հարցերում և հայտարարել՝ Էրդողանն իր եղբայրն է»,- նշում է Արագած Ախոյանը։

Նա նշում է՝ մինչև Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հարցը լուծում չստանա, դեպքերը շարունակելու են զարգանալ։ Պոլսո համայնքն այսօր պառակտված վիճակում է։ Մի մասը չի ընդունում, մյուսներն էլ փորձում են զերծ մնալ, քանի որ Թուրքիայում ունեն կապիտալ։

«Եկեղեցական Խորհրդի գերագույն ժողովի առաջնային հարցն Աթեշյանի հարցն է, և մենք ամեն ինչ անելու ենք արդարությունը վերականգնելու համար։ Աթեշյանի նմաններ շատ կան Մայր Աթոռում։ Նրանք պետք է ինքնամաքրվեն»,-նշում է Արագած Ախոյանը։

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728