Լրահոս
Օրվա լրահոսը

Բախումներ՝ Թուրքիայի զինուժի և Սիրիայի կառավարական ուժերի միջև

Փետրվար 21,2018 13:12

Թուրքիայի զինված ուժերը հրետանուց կրակ են բացել Աֆրին մտած Սիրիայի կառավարական ուժերի ստորաբաժանումների վրա։ Այդ մասին հայտնում է «Demokrathaber» լրատվամիջոցը՝ հղում անելով սիրիական «Sana» լրատվական գործակալությանը։

Աղբյուրի պնդմամբ՝ հրետակոծումից հետո կառավարական ուժերը նահանջել են։ Տեղի ունեցածի հետևանքով սպանվել է 3 սիրիացի զինվոր։

Թուրքիայի բանակի ստորաբաժանումների կողմից Սիրիայի կառավարական ուժերին թիրախավորելը հաստատել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Մակեդոնիայի նախագահ Գեորգ Իվանովի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության՝ Էրդողանը մասնավորապես դրա վերաբերյալ ասել է.

«Փետրվարի 20-ին երեկոյան Աֆրինի ուղղությամբ շարժվել է ավտոշարասյուն, որոնց մեջ են եղել շիական խմբավորումներ, սակայն մեր հրետանու գործողությունների արդյունքում նրանք ստիպված եղան նահանջել»։

Հիշեցնենք, որ թուրք պաշտոնյաները զգուշացրել էին, որ, եթե Սիրիայի կառավարական ուժերը աջակցություն ցուցաբերեն Սիրիայի քրդերին, որոնց դեմ թուրքական կողմը արդեն շուրջ 1 ամիս է ինչ Աֆրինում ռազմական գործողություն է իրականացնում, ապա դա վատ հետևանքներ է ունենալու։

Աղբյուր`  Ermenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728