Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուդոլֆ Խառատյան. Կոնստանտին Օրբելյանի խնդիրը հենց դա է, որ ինքը կատարող է. «Հրապարակ»

Փետրվար 21,2018 12:58

Հարցազրույց ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի հետ։

-Քանի որ օպերային թատրոնում վերջին տարիներին տարբեր խմորումներ եղան, շատերի հույսը նոր նախարարն էր եւ նոր տնօրենը։ Բայց թատրոնի տնօրեն եւ գեղղեկավար Կոնստանտին Օրբելյանի գրաֆիկը, քաղաքից բացակայությունները կտրուկ նվազեցրին այդ հույսերը։

-Օրբելյանը շատ հետաքրքիր անձնավորություն է, բայց ցավն այն է, որ հայերեն չգիտի, ու դա հաճախ իր դեմ է աշխատում։ Մի անգամ նա հատուկ հավաքեց բալետային խմբին, որոնք հայերեն իրեն ասում էին, որ չեն ուզում աշխատել 1-2 ժամից ավել։ Հարցրի՝ հասկանո՞ւմ ես ինչ են ասում, ասում է՝ ոչ…, եթե ոչ, ուրեմն ինչի՞ ես հավաքել այդ մարդկանց, ովքեր քո դեմ են խոսում։ Մեզ մոտ կան մտածողներ, ովքեր խաղի կանոններն են դնում, եւ կան կատարողներ։ Կոնստանտին Օրբելյանի խնդիրը հենց դա է, որ ինքը կատարող է։ Ինքը նաեւ հոգնել է այս հարաբերություններից, քաշքշուկներից, չգիտի թատրոնի էությունը, թե ֆունկցիոնալ առումով ինչպիսին պետք է լինի այն, որն է դրա առաքելությունը։

Ինքը նաեւ լավ չգիտի Հայաստանը, իմիջիայլոց, մենք էլ դեռ փնտրում ենք, թե որն է այսօր հայկականությունն այս կամ այն ներկայացման մեջ, օրինակ՝ հայ մարդը կատարում է Բեթհովեն, ինչքանո՞վ է Բեթհովենը հայանում կամ հակառակը դառնում։ Երբ մարդը չգիտի, թե ուր գնա, իրավիճակն անհույս է, ղեկը տվել են այդ մարդու ձեռքը, ասում են՝ քշի, բայց ո՞ւր քշի, ոչ մեկը չգիտի։

Նույնն էլ՝ մեր նախարարը, չգիտի ինչ ասի կամ անի, ես արդեն քանի տարի է՝ դիմում եմ նրան, խնդրում եմ, որ ինձ պատասխանի, թե ինչու իմ կողմից դրված 30 վերնագիր ներկայացումները չեն գնում եւ խաղացանկում չկան։

-Եվ ո՞րն է պատասխանը։

-Ո՛չ թատրոնից եւ ո՛չ նախարարությունից ինձ չեն պատասխանում։ Նախարարն ասում է, որ շուտով կկանչի՝ կպարզաբանեն, բայց ես հասկանում եմ, ինձ կանչեն, ի՞նչ ասեն։ Օպերային թատրոնում ո՛չ օպերայով, ո՛չ բալետով չեն կարողանում ցույց տալ, թե մենք ուր ենք գնում, բայց երկու պաշտոններն էլ տվել են մի մարդու ձեռքը։ Ես չեմ կարող տեսնել, թե այսպես անիմաստ մեր մարդկային եւ ֆինանսական ռեսուրսները ոնց են գնում-կորում։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728