Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Ավագյան. «Իմ կողմից 3-4 լվացքի մեքենա հնարավոր կլինի գնել, իսկ ընդհանուր առմամբ 10-ից ավելի գնվել է եւ վստահ եմ, որ էլի կգնվի». «Հայկական ժամանակ»

Փետրվար 21,2018 12:46

Ֆեյսբուքահայության քննադատությունների թիրախում հայտնվել է օգտատեր Վահրամ Ավագյանը, որն իր գրառման մեջ կոչ էր արել իր ծննդյան օրը նվերի փոխարեն գումար տալ։ Նա այդ գումարով լվացքի մեքենաներ է գնել եւ տրամադրելու է որոշ զորամասերի։

– Իսկ Ձեր նախաձեռնությունը կյանքի կոչվե՞ց։

– Իմ կողմից 3-4 լվացքի մեքենա հնարավոր կլինի գնել, իսկ ընդհանուր առմամբ 10-ից ավելի գնվել է եւ վստահ եմ, որ էլի կգնվի։ Նախաձեռնությունը հասել է իր նպատակին ու՝ ոչ միայն իմ ուժերով։

– Դուք ասում եք, որ լվացքի մեքենաների խնդիր կա, բայց ՀԺ-ի հետ զրույցում Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ դրանց բացակայությունը մասսայական բնույթ չի կրում։ Ձեր բացակայության ժամանակ կա՞ր այդ խնդիրը։

– Այն, որ մասսայական բնույթ չի կրում, դա շատ հնարավոր է ու, որ որոշ զորամասերում լվացքի մեքենաներ չլինեն, կարծում եմ, որ դա էլ է նորմալ։

Չեմ կարծում՝ կա մի պետություն, որտեղ չկա խնդիր։ Ինչ վերաբերվում է իմ ծառայության ընթացքին՝ ուրախ եմ, որ այդ հարցը տվեցիր, դա ամենաշատ տրվող հարցն էր համացանցում։ Ես չեմ ծառայել, տասը տարուց ավելի ուսում եմ ստացել արտերկրում՝ Մեծ Բրիտանիայի տարբեր քաղաքներում։ Հիմա երկու երեխա ունեմ։ Ցավոք սրտի, կան բաներ, որ համացանցով հնարավոր չի լինում փոխանցել, շատ ուրախ եմ, որ այս առիթը ստեղծվեց։

Համաձայնվեք, որ երկու տարի, երբ ծառայում ես, շատ հաճախ, գուցե շաբաթը կամ ամիսը մեկ կարողանում ես հանդիպել քո բարեկամներին, բայց ես տասը տարուց ավելի ուսում ստանալով Մեծ Բրիտանիայի տարբեր քաղաքներում, շատ հազվադեպ եմ հնարավորություն ունեցել հանդիպել իմ ծնողներին։ Ասածս այն է, որ ծառայելը ոչ միայն բանակում ծառայելն է, ինչի համար ես մեր բոլոր զինվորներին եմ շնորհակալ, այլ նաեւ ամեն քայլ, որ դու հետո փորձում ես ծառայեցնել քո պետության շահերին, որը պետք է բոլորիս նպատակը լինի։ Ինչ վերաբերվում է մեր բանակի խնդրին, ես դրան չեմ նայում որպես մեծ, լուրջ խնդրի։ Սա իմ կողմից մի փոքր քայլ էր, որը ուղղված էր պետության ինչ-որ փոքր խնդրի լուծմանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Տէ՜ր Աստուած, ինչ ասես կը լսենք: 🙂 Իբր թէ «ազգ-բանակ» է հա՞: 🙂

    Տարիներ առաջ էլ տատիկները գուլպա էին գործում, ուղարկում զինուորներին: Կամ մէկը կարող է հպարտանալ, որ երթուղայինում զինուորի ուղեվարձն է վճարել:

    Յ.Գ. Յամառօրէն չէք ուզում պետականութեան ակնոցով նայէք: Տակաւին ‘ֆիդայական, ազգային ազատագրական’ հովեր են,,

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728