Լրահոս
Օրվա լրահոսը

Ու երբ լրագրողները փորձում են մտահոգություն հայտնել, ընդ որում, միանգամայն արդարացված, հանկարծ մեղադրում են այդ թեման «խնդրահարույց» սարքելու համար. «Ժողովուրդ»

Փետրվար 21,2018 12:32

Լրագրողները մեղավոր են, որ բարձրաձայնում են Հայաստանի պետական պարտքի ահռելի չափերի մասին։ ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանն իր հարցազրույցում, անդրադառնալով պետական պարտքի ահռելի չափին, երբ հատել է 7 մլրդ դոլարի սահմանագիծը, եւ պատասխանելով հարցին, թե ի՞նչ միջոցներով, ինչպե՞ս պետք է վճարվի այն, ասել է. «Լրագրողներն են սա ավելի խնդրահարույց սարքել։ Այն շատ սովորական, չափազանց սովորական խնդիր է։ Մենք մշտապես հրապարակում ենք մեր պարտքի մարումների գրաֆիկը, եւ այդ երկու պիկերը՝ 2020 եւ 2025 թթ.-ին, դրանք կապված են մեր թողարկած պարտատոմսերի հետ։ Հենց ժամանակը գա, մենք, ամենայն հավանականությամբ, նոր թողարկում ենք անելու»։

Մարդը հսկայական պարտքի կուտակումը սովորական գործընթաց է որակում։ Փաստորեն իշխանությունները տարեցտարի երկրաչափական պրոգրեսիայով ավելացնում են երկրի պետական պարտքը, ընդ որում, մի իրավիճակում, երբ տնտեսությունը հազիվ է շնչում, պետական բյուջեն գերմարդկային ջանքերի շնորհիվ է հավաքագրվում։ Ու երբ լրագրողները փորձում են մտահոգություն հայտնել, ընդ որում, միանգամայն արդարացված, հանկարծ մեղադրում են այդ թեման «խնդրահարույց» սարքելու համար։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728