Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրենտի Միրզոյանը դժգոհ է պաշտոնյաների գիտելիքները ստուգող հարցաշարերից

Փետրվար 21,2018 12:25

Փետրվարի 21-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում մայրենի լեզվի օրվան նվիրված ասուլիսի հյուրերն էին Լեզվի պետական տեսչության նախկին պետ, լեզվաբան Լավրենտի Միրզոյանը և բանաստեղծ, թարգմանիչ, «Զանգակ»հրատարակչության թարգմանական ծրագրերի համակարգող և միջազգային կապերի պատասխանատու Արթուր Մեսրոպյանը:

Նրանք խոսեցին հայոց լեզվում առկա խնդիրների, լեզվի հարստացման մասին, անդրադարձան օտար հեղինակների գրքերը հայալեզու դարձնելու պահանջին:

Լավրենտի Միրզոյանը պաշտոնյաների գիտելիքները ստուգող հարցաշարերին էլ անդրադարձավ: «Ի դեպ, միայն երկու հոգի հարցաշարերի մասնակցեց: Երբ խոսում ենք պետական պաշտոնատար անձանց մայրենիի գիտելիքները ստուգելու հարցաշարերի մասին, ուզում եմ նշել, որ այնտեղ այնպիսի բաներ ենք հայտնաբերում, չգիտեմ թե ով է կազմել դրանք:

Ենթադրենք ֆունկցիա բառից է խոսք գնում, եւ եթե մեկը հանկարծ գրի, որ այդ բառի հայերեն համարժեքը ֆունկցիան է եւ ոչ թե գործառույթը, դա սխալ կհամարվի: Բայց մարդիկ պետք է իմանան, որ եթե ֆունկցիան վերաբերում է աշխատանքին, դա աշխատանքային գործառույթն է, իսկ եթե երկրաչափությանը կամ մաթեմատիկային է խոսքը վերաբերում, ֆունկցիան մնում է ֆունկցիա: Այսինքն` հարցաշարը այնպես է կազմված, որ պետք է միայն գործառույթ ասես: Նման շատ խնդիրներ կան: Կարծում եմ, որ նման հարցաշարերն անպայման պետք է փորձաքննության ենթարկվեն»,-ասաց լեզվաբանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728