Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխարենը ոչ մի առիթ բաց չեն թողնի «հայրենի իշխանություններին» ուղղված լիուլի գովասանքներ հնչեցնելու համար. «Հայկական ժամանակ»

Փետրվար 21,2018 12:21

Երեկ Սերժ Սարգսյանը իր նստավայրում ընդունել է գերագույն հոգևոր խորհրդի անդամներին։ Ինչպես նշված է նախագահականի տարածած հաղորդագրության մեջ, խորհրդի անդամները և Սերժ Սարգսյանը զրուցել են թեյի սեղանի շուրջ։ Հնչել են բարձրագոչ բառեր ու արտահայտություններ։ «Պարո՛ն նախագահ, մեզ համար մեծ ուրախություն է հաստատել, որ եկեղեցի-պետություն հարաբերությունները միշտ էլ եղել են սերտ, բայց մասնավորաբար այս անցնող տարիներին վերելք են ապրում՝ շնորհիվ նաեւ Ձեր նախանձախնդիր և հոգածու վերաբերմունքի։ Մեր եկեղեցին ևս առաջնորդվում է նույն շահերով, ինչ հայրենի իշխանությունները՝ դրանք մեր ազգային ինքնության պահպանության, մեր պետականության ամրապնդման, մեր երկրի խաղաղ, ապահով անվտանգ և բարօր կյանքի խնդիրներն են, որ առաջնահերթորեն զբաղեցնում են մեզ և մեր տեսլականի, մեր գործունեության առանցքն են կազմում»,- թեյախմության ու մտերմիկ զրույցի ժամանակ ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Ու հենց ամբողջ խնդիրն այն է, որ «Մեր եկեղեցին ևս առաջնորդվում է նույն շահերով, ինչ հայրենի իշխանությունները»։ Պարզապես պետք է անկեղծ ձեւակերպել, թե ինչ շահերով է առաջնորդվում «հայրենի իշխանությունը»։ Այն իշխանությունը, որի միակ շահը վերարտադրությունն է՝ իր ունեցած իշխանությունը մինչև անսահմանություն ընդլայնելը և ամրապնդելը։ Ու այդ ճանապարհին «հայրենի իշխանությունը» որդեգրել է այնպիսի գործելաոճ, որը ուղղակիորեն հակասում է քրիստոնեական արժեհամակարգին։

Տարիներ շարունակ «հայրենի իշխանությունը» վերարտադրվում է, օրինակ, ընտրակաշառքների շնորհիվ։ Եկեղեցին դա չի՞ տեսնում։ Որեւէ բարձրաստիճան եկեղեցական ծպտուն հանե՞լ է, գոնե հեռավոր ակնարկ արե՞լ է, որ դա հոգեորսություն է, պատկերավոր ասած՝ «մահացու մեղք է»։ Չի արել ու չի էլ անի։ Ճիշտ այնպես, ինչպես երբեք հրապարակավ որևէ բարձրաստիճան եկեղեցական չի խոսի կոռուպցիայի, արդարադատության բացակայության, պետությունը կառավարելու գործին կոչված մարդկանց ընչաքաղցության մասին։

Փոխարենը ոչ մի առիթ բաց չեն թողնի «հայրենի իշխանություններին» ուղղված լիուլի գովասանքներ հնչեցնելու համար։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728