ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել Իջևանի բնակիչ, 70-ամյա Աշոտ Ղևոնդյանի ավտոմեքենայում հայտնաբերված, մորթված մացառախոզի մասին:
Տավուշի մարզի իրավապահներից տեղեկացանք, որ այդ դեպքի կապակցությամբ դեռեւս քրեական գործ հարուցված չէ, քանզի դրա համար հարկավոր է բնապահպանների եզրակացությունը ՀՀ Կարմիր գրքում գրանցված մացառախոզի արժեքի վերաբերյալ:
Իրավապահները հայտնեցին, որ կենդանու որսը եղել է ապօրինի, Ա. Ղեւոնդյանի մոտ հայտնաբերված որսորդական հրացանը եւս եղել է ապօրինի:
Սպանված մացառախոզը ուղարկվել է բնապահպաններին, այն կտրվի Հայաստանի մանկատներից մեկին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ