Փետրվարի 19-ին Սոֆիայում մեկնարկում է բռնցքամարտի «Ստրանջայի» ավանդական միջազգային մրցաշարը, որին նախնական հայտերով կմասնակցի 34 երկրի շուրջ 300 մարզիկ:
Հայաստանի ազգային հավաքականի երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ Բուլղարիա է մեկնել յոթ բռնցքամարտիկ:
Նրանք են. Արթուր Հովհաննիսյան (49 կգ), Վահե Բադալյան (52 կգ), Ժիրայր Սարգսյան (56 կգ), Հրայր Շահվերդյան (60 կգ), Գուրգեն Մադոյան (69 կգ), Համբարձում Հակոբյան (75 կգ) եւ Գուրգեն Հովհաննիսյան (+91 կգ):
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
20.02.2018