Այսօր Մոսկայի «Կոսմոս»» հյուրանոցում մեկնարկեց շախմատի «Աերոֆլոտ Օփեն» ավանդական միջազգային փառատոնը: Ուժեղագույնների «A» խմբում հանդես է գալիս 92 շախմատիստ (66 գրոսմայստեր):
Մեկնարկային տուրում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը սեւերով հանդիպեց Ադրբեջանի լավագույն շախմատիստներից մեկին՝ գրոսմայստեր Ռաուֆ Մամեդովին, եւ արդեն 34-րդ քայլում նրան հարկադրեց անձնատուր լինել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ