Քիչ առաջ ավարտվեց Գյումրի բժշկական կենտրոնի էթիկայի հանձնաժողովի նիստը, որի օրակարգում փետրվարի 17-ին բուժհաստատությունում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները քննելն ու մասնակից 6 բուժաշխատողների պահվածքին գնահատական հնչեցնելն էր։ Էթիկայի հանձնաժողովը, որը բաղկացած է 11 անդամից՝ փորձառու բժիշկներից, իրավաբանից ու արհմիության նախագահից, լսեց միջադեպին մասնակից ու ականատես դարձած բոլոր բուժաշխատողների բացատրությունները, քննեց նրանց տված բացատրագրերը։
Հանձնաժողովականները խստորեն դատապարտեցին բուժաշխատողին ոչ հարիր պահվածքը՝ գտնելով, որ բուժաշխատողի մասնագիտական էթիկայի նորմերին չհամապատասխանող քննարկումներ են տեղի ունեցել Գյումրի բժշկական կենտրոնում։
Բուժաշխատողի անունն արատավորելու փորձ կատարած 6 աշխատակիցների տրվել է խիստ նկատողություն։ Իրավական գնահատականից անմիջապես հետո (Գյումրի քաղաքի ոստիկանության «Կումայրի» բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում), էթիկայի հանձնաժողովը կքննարկի նաև նրանց պայմանագրերի փոփոխության հարցը։ Չի բացառվում աշխատանքից հեռացում։
Գյումրի բժշկական կենտրոնի մամուլի ծառայություն