Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարոն-Ավիայի» սեփականատերն անակնկալի է բերել նաև Շիրակի մարզպետին (Տեսանյութ)

Փետրվար 20,2018 21:00

Այսօր լրագրողները Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանից հետաքրքրեցին, թե ծանոթացել է խնդրին՝ ինչո՞ւ ազգային փոխադրող «Տարոն-Ավիա» ընկերությունը հեռացավ Գյումրու ավիաշուկայից, երբ նրա մուտքը մեծ ոգևորությամբ էր ընդունվել Գյումրիում, մի՞թե պատճառը ռուսական ավիափոխադրողի՝ «Պոբեդայի» կողմից դեմպինգային քաղաքականություն վարելն էր։

Ըստ մասնագետների, «Պոբեդան», գին նվազեցնելով, ամենօրյա չվերթներ իրականացնելով, դուրս է մղել մեր ազգային փոխադրողին։

Շիրակի մարզպետն ասաց․ «Ես Պապիկյան Գառնիկի (խոսքը «Տարոն-Ավիայի» սեփականատիրոջ մասին է, Ա․Ն․) հետ խոսել եմ, ինքը պետք է գա, քննարկենք ավելի մանրամասն, ուղղակի մի քիչ տերմինները պետք է զգույշ օգտագործենք․ գինն իջեցրե՞լ է շահութաբերության հաշվին, թե՞ դեմպինգի է գնացել, որովհետև եթե շահութաբերության հաշվին է իջեցրել, այդ դեպքում մի մոտեցում պետք է լինի, եթե դեմպինգ է իրականացրել, դա արդեն ուրիշ խնդիր պետք է լինի։

Եթե «Տարոն-Ավիան» ունի լուրջ կասկածներ, որ դեմպինգ է իրականացվել, պետք է դիմի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, որ այնտեղ քննարկվի։ Այդ հարցը մարզպետարանի իրավասությունների ոլորտում չէ, բայց, իհարկե, մեզ համար տխրեցուցիչ է, որ «Տարոն-Ավիան» դադարեցրել է թռիչքները»,- ասաց մարզպետը։

Արթուր Խաչատրյանն ասաց, որ իր համար ևս անակնկալ է եղել «Տարոն-Ավիայի» սեփականատիրոջ որոշումը, բայց նա իր բիզնես շահերով է առաջնորդվում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728