Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործել է կազմակերպված հանցավոր խումբ՝ մաֆիա, որը նախապես մտահղացել է գումարներ շորթել». Արթուր Աթոյան

Փետրվար 20,2018 22:11

«Հայ տնտեսվարողների եւ սպառողների իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանն ահազանգում է, որ «Աշտարակ կաթի» կողմից թվով 240 տնտեսվարողի կաթնամթերք է մատակարարվել, որոնցից գանձվել է այդ ապրանքի դիմաց գումար, ապա պատճառաբանվել, որ գումարները պետք է տանեն հաշվապահություն՝ խոստանալով անդորրագիր տրամադրել հետագայում, ինչը չի արվել:

«Բոլոր առաքիչների հետ կապվել ենք, փորձել ենք ճշտել, թե ինչու անդորրագիր չի տրամադրվել և եզրակացության ենք եկել, որ կազմակերպված հանցավոր խումբ է գործել՝ մաֆիա, որը նախապես մտահղացել է, շորթել կրկնակի մանրածախ առևտուր իրականացնող կազմակերպություններից: Մեր հույսը մեր իշխանություններն են, որ սա բացահայտվի»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց Աթոյանը:

Ըստ նրա՝ տնտեսվարողներից յուրաքանչյուրից միլիոնի հասնող պարտքի պահանջով արդեն համապատասխան հայց է ներկայացված դատարան:

Նրա խոսքով, իրենք արդեն դիմել են նախագահին, վարչապետին, քանի որ հասկանում են՝ այդ ընկերությունը նպատակ ունի 1 միլիոն 200 հազար դրամ գումար շորթել. «Առաքիչները մուտք արված գումարների դիմաց կամ չեն ստացել վճարման անդորրագիր, կամ ստացել են, մեզ չի հասել, կամ էլ համապատասխան փաստաթուղթը մեզ չի տրամադրվել, որ կարողանան հետագայում մեզանից գումարներ շորթել»:

Տնտեսվարող Էդուարդ Կոշտոյանի համար էլ հարց է առաջանում, որ եթե գումարները մուտք են արվում, ապա ուր են դրանք գնում, եթե առաքիչի կողմից չի ներկայացվում, թե որ ՍՊԸ-ն, որքան գումար է վճարել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728