Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը եւ Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը բարեկամացել են: Հովհաննես Մանուկյանի դուստրը` Աննան օրերս նշանվել է Բադեյանի եղբորորդու հետ: Միջոցառմանը մասնակցել են երկու ընտանիքների ամենամոտ մարդիկ:
Ինչպես Aravot.am-ին փոխանցեց նշանադրության արարողության մասնակիցներից մեկը, ամենաակտիվ եւ ուրախ հրավիրյալը գեներալ Սեյրան Սարոյանն է եղել: Նա, իրեն համարելով երկկողմանի բարեկամ, անընդհատ Գավառի կոլորիստով անեկդոտներ է պատմել` մոռանալով ոտքի ցավի մասին:
Ի դեպ, Մանուկյանի խնամին նույնպես Գավառից է:
Լուսանկարում՝ Հովհաննես Մանուկյանը՝ դստեր՝ Աննայի հետ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ