Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ օրերս արած այն հայտարարությանը, որ Երևանն Ադրբեջանի պատմական տարածքն է, և դրա վերադարձը ռազմավարական խնդիր է:
Հարցին՝ ինչպիսին է Ֆրանսիայի դիրքորոշումը նման հայտարարություններին, որոնք ոչ միայն հակասում են Մինսկի խմբի սկզբունքներին, այլև վտանգում են Հայաստանի գոյությունը, Ֆրանսիայի ԱԳՆ-ն պատասխանել է.
«Ֆրանսիան շարունակում է լիարժեք կերպով հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային լուծմանը: Մենք կոչ ենք անում հակամարտող կողմերին բարեխիղճ աշխատել այս հարցում, մասնավորապես, ձեռնպահ մնալ ցանկացած հայտարարությունից կամ գործողությունից, որոնք կարող են սրել լարվածությունը»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ