Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն Հայաստանին չէ, որ ԱՄՆ-ը զգուշացրել է ՌԴ-ի ռազմատեխնիկական համալիրի հետ համագործակցության հարցով. «Ազատություն»

Փետրվար 20,2018 19:40

Հայաստանի կառավարությունը միակը չէ, ում Միացյալ Նահանգները նախազգուշացրել է հնարավոր պատժամիջոցների մասին, եթե Ռուսաստանի ռազմահետախուզական ոլորտի հետ նշանակալի գործարքներ կնքվեն: Այս մասին տեղեկանում ենք Երևանում ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայությունից:

«Ազատություն»-ը հարցում էր ուղարկել Միացյալ Նահանգների դեսպանատուն՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք Հայաստանի կառավարությունը միակն է, ում ԱՄՆ-ը հղել է հայտնի ծանուցումը:

«Մենք կիրառում ենք ԱՄՆ Կոնգրեսի կողմից ԱՄՆ հակառակորդներին պատժամիջոցների օգնությամբ հակադարձելու մասին օրենսդրությունը՝ նպատակ ունենալով ճնշումների միջոցով դրդել Ռուսաստանին փարատելու մեր մտահոգությունները Ուկրաինայի հանդեպ իր կողմից դրսևորած ագրեսիայի, այլ պետությունների ներքին գործերին միջամտելու և մարդու իրավունքների ոտնահարումների մասով: Օտարերկրյա պետությունները և մասնավոր ընկերությունները տեղեկացվել են, որ ցուցակում ընդգրկված ռուսական ընկերությունների հետ նշանակալի գործարքները կարող են հայտնվել պատժամիջոցների դաշտում», – ասված է դեսպանատան պատասխանում:

Միևնույն ժամանակ, ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունից հրաժարվել են նշել երկրների ու մասնավոր ընկերությունների անվանումները, որոնց հղվել է տվյալ ծանուցումը:

«Մենք նախապես չենք քննարկում մեր պատժամիջոցները: Մենք հայտարարում ենք այդ պատժամիջոցները, երբ այդպիսիք կան և եթե այդպիսիք կան: Ընդհանուր առմամբ, եթե պատժամիջոցներ լինեն, ապա դրանք հիմնականում կառնչվեն ոչ-ռուսական ընկերություններին, որոնք Ռուսաստանի ռազմահետախուզական ոլորտի հետ նշանակալի գործարքներ ունեն», – ասված է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պատասխանում:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728