Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սիրիայում զոհեր կան Ռուսաստանից և ԱՊՀ երկրներից. Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է

Փետրվար 20,2018 18:33

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի և տեղեկատվության բաժինը պարզաբանում է հրապարակել կապված վերջին շրջանում մամուլում տեղ գտած այն տեղեկությունների հետ, որ Սիրիայում ռազմական բախման հետևանքով կան տասնյակ (որոշ տեղեկություններով՝ մինչև 200) զոհեր, որոնք ունեն Ռուսաստանի քաղաքացիություն:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Սիրիայում գտնվում են Ռուսաստանի քաղաքացիներ, «որոնք այնտեղ են մեկնել իրենց կամքով և տարբեր նպատակներով», հետևաբար ԱԳՆ իրավասության շրջանակում չէ «գնահատել նրանց այդ որոշումների իրավազորությունը և օրինականությունը»:

«Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ խոսքը արտասահմանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների մասին է, կցանկանայինք նշել հետևյալը. վերջերս տեղի ունեցած ռազմական բախման ընթացքում, որին որևէ կերպ չեն մասնակցել Ռուսաստանի Դաշնության զինծառայողներ, և չեն կիրառվել հաստիքային տեխնիկական միջոցներ, կան Ռուսաստանի և ԱՊՀ երկրների զոհված քաղաքացիներ, այդ մասին արդեն խոսվել է, կան նաև վիրավորներ, դրանց թիվը մի քանի տասնյակ է: Նրանց աջակցություն է ցուցաբերվել Ռուսաստան վերադառնալու հարցում, որտեղ, որքան մեզ հայտնի է, նրանք բուժման կուրս են անցնում տարբեր բժշկական հաստատություններում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728