Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Արմենիայի պրոդյուսերը «Նեմրային» մեղադրում է պլագիատի մեջ

Փետրվար 20,2018 17:02

Փետրվարի 19-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում մեկնարկեց «Դեպի Եվրատեսիլ» նախագծի առաջին կիսաեզրափակիչը։ Միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի եւ հեռուստադիտողի միասնական քվեարկության արդյունքում եզրափակիչ փուլ անցան հետեւյալ մասնակիցները՝ Մհեր Արմենիան, Ռոբերտ Քոլոյանը, Գեւորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը եւ «Նեմրան»:

Սոցցանցերում դժգոհությունների ալիք է բարձրացել Մհեր Արմենիայի՝ եզրափակիչ փուլ անցնելու վերաբերյալ: Ոմանք նրան մեղադրում են Queen խմբի Who wants to live forever երգի անհաջող նմանակման մեջ, նաեւ դժգոհում, որ առցանց քվեարկության արդյունքներով Մհերին ձայն է տվել միայն 1 տոկոսը, սակայն նա հայտնվել է եզրափակչում:

Մհեր Արմենիան չցանկացավ մեկնաբանել իր անվան շուրջ ծագած կրքերը եւ խնդրեց կապվել իր պրոդյուսեր Գեորգի Հարությունյանի հետ:

Երգչի պրոդյուսերն Aravot.am-ի հետ զրույցում նշեց. «Մենք բողոքելու ենք, որ մեր բարեկամների սմս-ները տեղ չեն հասել, չնայած գումարը գանձվել է: «Սքրին շոտ»-եր են անում ու ինձ ուղարկում են այն բոլոր սմս-ները, որ ուղարկված են, սակայն պատասխան չի եկել, որ հասել է, բայց գումարը գանձվել է: Նույնիսկ մենք ենք զարմացած, մինչդեռ Մհերը 10 հոգու միջից ամենամեծ բանակն ունի երկրպագուների, չէ՞ որ նա ամենամեծ ճանապարհն է անցել շոու-բիզնեսում եւ երգում: Խոսքը Հայաստանի մասին է»:

Նրա ձեւակերպմամբ, «Եթե 10 մասնակիցներից յուրաքանչյուրն ունի 1000 երկրպագու, որոնք տանը նստած մեկնաբանություններ են գրում, ապա Մհերն ունի բազմաթիվ երկրպագուներ, որոնց համար ստեղծագործել եւ ստեղծագործում է: Եթե մերոնք սոցցանցերում մեկնաբանություններ չեն գրում, դա չի նշանակում, որ մենք երկրպագու չունենք»:

Գեորգի Հարությունյանը Queen-ի հիթի կրկնօրինակմանն էլ անդրադարձավ. «Ինչ վերաբերում է պլագիատին, ով խոսում է պլագիատի մասին, ուղղակի չգիտի, թե դա ինչ է նշանակում: Պլագիատը նոտաների կրկնումն է, մինչդեռ Մհերի մոտ նույնիսկ մեկ նոտա չի կրկնվում»:

Նա նաեւ հավելեց. «Պլագիատի մասին ես իմ կարծիքն ունեմ. «Նեմրա» խմբի երգը պլագիատ էր ռուսական երկու երգից` մեկը Она прошла, как королева по волнам, երկրորդը` Я готов целовать песок: Դա երկու երգի պլագիատ է, թեեւ «Նեմրայի» երգը ես ամենաշատն եմ հավանում եւ ընդհանրապես այդ խումբն ինձ դուր է գալիս:

Շատ զարմանալի էր, որ Թամար Կապրելյանը չանցավ, որը մեր ընկերն էր: Իսկ որ Մհերը պետք է անցներ եզրափակիչ, դրա մասին խոսք չկար: Ես նորից կրկնում եմ` 20 հոգու մեջ Մհերը չունի մրցակից, թե երգը., թե Մհերի անցած ճանապարհը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728