Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատավոր. «Սասնա ծռերի հանդեպ կիրառված սանկցիան իրավաչափ է»

Փետրվար 20,2018 16:31

2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով դատական նիստն այսօր սկսվեց առանց նրանց. նախորդ նիստում ամբաստանյալները միացել էին իրենց պաշտպանների գործադուլին եւ առանց դատավորի թույլտվության լքել նիստերի դահլիճը՝ այդ պատճառով արժանանալով սանկցիայի՝ նիստերից հեռացում 10 ժամով:

Այսօր նրանց պաշտպանները դատավոր Արթուր Օհանյանին միջնորդեցին ամբաստանյալներին վերադարձնել դատական նիստերի դահլիճ: «Ձեր կողմից սանկցիաներ կիրառելիս ժամկետների սկզբունք չկա: Անհիմն եմ համարում տասը ժամը»,-հայտարարեց պաշտպաններից Հայարփի Սարգսյանը: Դատավորը հարցրեց՝ «երաշխավորո՞ւմ եք նրանց պատշաճ վարքագիծը դատական նիստերի դահլիճում»: Պաշտպանական կողմից պատասխան հնչեց, որ, բնականաբար, չեն կարող նման բան երաշխավորել:

Միջնորդության դեմ առարկեց մեղադրող-դատախազներից Հակոբ Ենոքյանը՝ ընդգծելով, որ նախորդ նիստում մեղադրյալները չեն ենթարկվել դատավորի օրինական պահանջին ու առանց վերջինիս թույլտվության՝ լքել են նիստերի դահլիճը: Ի վերջո, Արթուր Օհանյանը մերժեց միջնորդությունը. «Դատարանը գտնում է, որ ամբաստանյալների հանդեպ կիրառված սանկցիան իրավաչափ է»:

Անհամաձայնություն հայտնելով իրավիճակի շուրջ՝ պաշտպանները լքեցին նիստերի դահլիճը, սակայն նիստը չհետաձգվեց, քանի որ ամբաստանյալների հանրային պաշտպանները ներկա էին: Դատարանը շարունակում է գործում առկա գրավոր ապացույցների հետազոտումը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Այս կարծեցեալ յօդուածին վերնագիրը կոպտօրէն անճիշդ է, ուրիշ բան չասելու համար: Անհնար է սա լրագրութիւն կոչել:

    «Դատաւորը.» ից ետք բակագիծներու գործածութեամբ, այդ խօսքերը հանրութեան ներկայացւում են որպէս կարգին մէջբերում, որպէս ուղղակի դատաւորի կողմէ արտասանուած խօսքեր.

    մինչ բացայայտ է թէ «Սասնա ծռեր» բառերը դատաւորի բերանից դուրս չեն եկած.

    կրկնեցէք մէկ ու կէս միլիոն անգամ այդ դիւցազներգական տիտղոսը, բան չի փոխւում՝ այս անձինքը խուլիկանների ոհմակ մըն են միայն, որ հայու արիւն թափեցին հայ հողի վրայ, եւ դատւում են որպէս քրէական արարքի մը, բիրտ յանցագործութեան մը հեղինակները. եւ ըստ այնմ ստանալու են իրենց արդար պատիժը.

    • Հ.Շ. says:

      չակերտներ գրել կ’ուզէի անշուշտ… ոչ թէ բակագիծներ

      ամէն պարագայի, պարզ է, երբ «մշակութային եւ կրթական բաժինների թղթակից» մը կը ստանձնէ դատավարութեան մը ներկայացումը, յանցագործութիւնը բնականաբար կը դառնայ բանաստեղծութիւն. նորմալ է.

      եւ անշուշտ նուազ ռոմանտիկ է զոհերին եւ նրանց սգաւոր հարազատներին պատկերաւոր տիտղոսներ շնորհելը, քան թէ Օրէնքի, Ընկերութեան եւ քաղաքակրթութեան տարրական կարգերը հերոսաբար արհամարհողներին

      «Աստուծոյ ծաղրն է, աշխարհն ալ արդէն», յալլա…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728