«Ղարաբաղյան շարժումը անհատի պատմություն չէ, այն միասնության, ներքին համերաշխության արտահայտություն է, պատմությունը անհատների վերածել պետք չէ»,- այսօր «Ղարաբաղյան շարժման խնդիրները, պատմաքաղաքական նշանակությունը և արդյունքները» թեմայով քննարկման ժամանակ ասաց պատմաբան Էդիկ Մինասյանը:
Քննարկման մասնակիցներից մեկն էլ նկատեց, որ շարժման պատմությունը քննարկելիս այնքան սուտ է լսում, որ ականջները պայթում են. «Պատերազմի ժամանակ բոլորը կռվել են, բոլորը եղել են շարժման նախաձեռնողը, շարժման տանողը, բոլորը եղել են հաղթողը, բայց այսօր այս վիճակն է»:
Նա նաեւ նկատեց, որ Շուշիի ազատագրման պատմության մասին մի գիրք է կարդացել ու նկարագրվող դրվագներում, որտեղ ինքը եւս իր մեծ դերակատարումն է ունեցել, իրեն չի տեսել. «Կարդացի ես այնտեղ չեմ եղել, այնպիսի հերոսամարտ են մղել, որ ես քնած եմ մնացել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ