Փետրվարի 19-ին ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, ժամը 7.05-ին, «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով` հարցականով» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 1995 թ. ծնված Մերուժան Ս.-ն, 1994 թ. ծնված Միհրան Ս.-ն, 1973 թ. ծնված Սեդա Ս.-ն, 1972 թ. ծնված Ուսուբեկ Ս.-ն, 1984 թ. ծնված Մուրազ Ս.-ն և 1990 թ. ծնված Անի Ա.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը, ժամը 4.00-ի սահմաններում, Ուսուբեկ Ս.-ի տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն