Սոֆիայում մեկնարկել է Ստրանջայի հեղինակավոր միջազգային մրցաշարը, որին Հայաստանը մասնակցում է յոթ բռնցքամարտիկով:
Հայաստանի հավաքականից պայքարն առաջինն սկսել է 52 կգ քաշային Վահե Բադալյանը, որը բացահայտ առավելությամբ հաղթել է Չինաստանի ներկայացուցչին։
Այսօր ռինգ կմտնեն 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ