Այսօր արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անդրադառնալով արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի՝ պաշտոնից ազատելու հարցին, ասաց, որ պարոն Օսիկյանը շատ նորամուծություններ է արել իր համակարգում, բայց ինչպես եւ ցանկացած աշխատող մարդ, ունեցել է իր թերությունները. «Չկա որեւէ աշխատող, որ աշխատի անթերի, այդ թվում եւ ես: Երբեմն, խնդիր ես դնում՝ փոխելու անձին, որովհետեւ ցանկանում ես նորովի այդ հարցին մոտենալ: Ժամանակն էր նորովի նայել այդ համակարգին, քայլեր կատարել առաջ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ