Հաճախ հնչում են գնահատականներ, թե կոռուպցիայի դեմ պայքարում արդյունքները չեն երեւում: Այսօր կառավարության մամուլի սրահում, ներկայացնելով կոռուպցիայի դեմ պայքարում կառավարության արածը, ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
«Կոռուպցիայի դեմ պայքարն այնպիսի պայքար չէ, որ մեկ ամսվա ընթացքում արդյունքները երեւան: Սակայն երբ ես նշում եմ, թե մենք ինչ քայլեր ենք կատարել, դա ձեզ պետք է հուշի, թե սա դրակա՞ն է ազդելու գործընթացի վրա, թե՞ ոչ»: Նախարարն ասաց, որ անցյալ տարի կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով 6 քայլ են կատարել: Մասնավորապես` ապօրինի հարստացումն են քրեականացրել, կանխիկ գործարքներն են սահմանափակել, ներմուծել են այնպիսի գործիք, ինչպիսին գույքի եւ եկամուտների հայտարարագրումն է:
Մանրամասն` տեսանյութում
Aravot.am-ի հարցին, թե միջազգային կառույցների ներկայացուցիչները մեր երկրում առկա կոռուպցիայից խոսելով, մատնանշում են հատկապես դատական համակարգը, որի պատճառով հնարավոր է խուսափեն մեր երկրում ներդրումներ անելուց: Պարոն Հարությունյանին հիշեցրինք նաեւ, երբ տարիներ առաջ բարձրացնում էին դատավորների աշխատավարձը, պատճառաբանեցին հենց կոռուպցիայի դեմ պայքարելու հանգամանքով: Ի պատասխան՝ պարոն Հարությունյանն ասաց, որ համամիտ չէ այն մտքին, որ միջազգային կառույցները պնդում են, որ կոռուպցիան դատական համակարգում չի նվազել: Ըստ նրա, Եվրամիության նախաձեռնությամբ կատարվել է հանրային հարցում եւ ըստ դրանց արդյունքների մեր երկրում կա վստահության աճի տենդենց. «Եթե դուք ինձ հարց ուղղեք, թե արդյոք դատական համակարգը փոխվել է, թե ոչ, ապա, որպես նախկինում արդարադատության նախարար աշխատած անձ, վստահեցնում եմ՝ պատասխանը նորից միանշանակ է. այո, էական է փոխվել»:
Մանրամասները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ