«Խոր Արմատ» ՍՊԸ-ն 2015թ. դիմել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան սեփականության իրավունքով իրեն պատկանող, Տավուշի մարզի Կողբ գյուղում գտնվող հողամասից «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին վտարելու պահանջով: Հայցը դատարանի վարույթ է ընդունվել, ապա ըստ ընդդատության ուղարկվել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: «Հայջրմուղկոյուղին» 2016թ. հուլիսի 19-ին դատարանին միջնորդել է գործի վարույթը կասեցնել մինչեւ ՀՀ վարչական դատարանի կողմից նշված խնդրի հետ կապ ունեցող վարչական գործի վերաբերյալ վարչական համապատասխան ակտ կայացնելը:
2016թ. դեկտեմբերի 21-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գործի վարույթը վերսկսվել է: «Հայջրմուղկոյուղին» հանդես է եկել հարկադիր գույքային սերվիտուտ սահմանելու մասին հակընդդեմ հայցով, 2017թ. սեպտեմբերի 11-ին այդ հակընդդեմ հայցադիմումն ընդունվել է դատարանի վարույթ`սկզբնական հայցի հետ համատեղ քննարկելու համար: Նշված գործով դատը շարունակվում է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ