Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօր, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իր եւ վարչապետ Կարեն Կարապետյանի հարաբերությունները լարված չեն: Լրագրողներից մեկը հիշեցրեց վարչապետի հանձնարարականն`Արման Սահակյանին`դուրս գալ չինովնիկի կարգավիճակից եւ ավելի նախաձեռնող լինել աշխատանքում:
Արման Սահակյանը հայտարարեց, որ իր եւ վարչապետի հարաբերությունները «գործընկերային, լավ, դրական» են ու իրենց համատեղ աշխատանքը արդյունավետ է` փաստում են պետգույքի կառավարման վարչության ցուցանիշները:
Ի դեպ, Արման Սահակյանը չի կարծում, որ ինքը չինովնիկի նման է աշխատում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ