Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը Երեւանի քաղաքապետարանի՝ լրագրողների աշխատանքը կանոնակարգելու հայտարարության մասին

Փետրվար 20,2018 12:20

Aravot.am-ն այսօր արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին հարցրեց, թե չի՞ կարծում արդյոք, որ կառավարության նիստերը փակ անցկացնելու որոշումը վատ օրինակ էր Երեւանի քաղաքապետարանի համար, քանի որ քաղաքապետարանը երեկ նույնպես հայտարարեց, որ պատրաստվում է վերանայել լրագրողների աշխատանքն իրենց կառույցում:

Դավիթ Հարությունյանն ի պատասխան ասաց, որ միջազգային փորձից ելնելով՝ միշտ ավագանու նիստերը ձգտում են անցկացնել ավելի բաց եւ թափանցիկ, իսկ կառավարության նիստերը՝ փակ: Նա ճիշտ չհամարեց կառավարության նիստերի հետ համեմատությունը եւ նշեց, որ ավագանու նիստերը ավելի շատ նման են օրենսդիր մարմնի, քան գործադիր:

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստին տեղի ունեցած հայտնի միջադեպին, արդարադատության նախարարն ասաց. «Ես դատապարտում եմ ցանկացած ոչ բարեկիրթ, մեր մշակույթին անհարիր գործողություններ, որոնք, ցավոք սրտի, տվյալ պարագայում եղել են երկու կողմերից»:

Ինչ վերաբերում է հարցին, թե նախարարությունն իր մեղքի բաժինը զգո՞ւմ է, որ ժամանակին, եթե լուծած լիներ խնդիրը, ապա նման բան չէր լինի, նախարարն ասաց, որ պետք չէ պրիմիտիվացնել հարցը. «Եթե այդ ձեւով մոտենանք ցանկացած հարցի, նշանակում է, որ ենթադրենք անձիք, որոնք կատարում են անպարկեշտ արարքներ, որոնք կարող են թույլ տալ կեղտաջրերով ներկայանալ ավագանու նիստին եւ այլն, մենք ինչ-որ քայլ կատարելով փոխելու էինք իրենց մտածելակե՞րպը: Այն, ինչ տեղի ունեցավ ավագանու նիստին՝ անհարիր էր մեր մշակույթին: Ես կարծում եմ, որ երկու կողմերն էլ չպետք է այդպես իրենց պահեին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728