Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանն իրենց պատասխանատու է համարում Նուբարաշենում ստեղծված իրավիճակի համար

Փետրվար 20,2018 11:56

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր կառավարության մամուլի սրահում անդրադառնալով Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի վթարված կոյուղու խնդրին, ասաց, որ կոյուղին վնասվել է սողանքի պատճառով եւ լուծումն իրականում շատ պարզ չի եղել. «Այն լուծումը, որ հիմա է տրվում, ժամանակավոր է, պետք է նշեմ, որ անցած տարվանից մենք ձեռնամուխ ենք եղել այդ աշխատանքների նախագծեր կազմելուն, եւ այս տարի պատրաստվում ենք իրականացնել գնում: Ի տարբերություն մասնավոր կազմակերպության, որը կարող որոշում կայացնել ծախսերի, մենք որպես պետական մարմին չենք կարող նման քայլ ձեռնարկել. մենք նման քայլը ձեռնարկում ենք միմիայն գնումների եղանակով»:

Այն հարցին ի պատասխան, թե պատասխանատո՞ւ է արդյոք պետական մարմինը ստեղծված իրավիճակի համար, նախարարն ասաց՝ բնականաբար:  «Մենք պատասխանատու ենք յուրաքանչյուր թերության համար եւ երբեւէ չենք խորշել պատասխանատվությունից: Պատասխանատու ենք առողջապահական վատ վիճակի համար, պատասխանատու ենք նրա համար, որ այնտեղ շենքային պայմանները լավ վիճակում չեն, մենք պատասխանատու ենք բազում հարցերի համար: Եվ պատասխանատու ենք, չի նշանակում, որ սրանով սահմանափակվում է, պատասխանատվու ենք եւ սա նշանակում է, որ ամեն օր կատարում ենք քայլ»:

Հիշեցնենք, որ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի վնասված կոյուղու պատճառով Երեւանի ավագանու նիստին ծեծկռտուք տեղի ունեցավ, քանի որ «Երկիր Ծիրանիի» ավագանու անդամներն իրենց հետ Երեւանի ավագանու նիստին տարաներով այդ նույն կոյուղու կեղտաջրերից էին բերել, որոնք տարիներ ի վեր անհանգստություն ու գարշահոտություն են պատճառում տարածքի բնակիչներին:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728