Երեւանի պետական համալսարանում բողոքի նոր ալիք է հասունացել: Բանն այն է, որ ԵՊՀ գիտական խորհուրդը որոշել է՝ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում արտասահմանյան գրականություն առարկան պիտանի չէ: Այդ հեռանկարին դեմ են ԵՊՀ ուսանողները, որոնք արդեն մի քանի օր է՝ «Մի՛ կրճատեք արտասահմանյան գրականությունը» պահանջով թռուցիկներ են բաժանում:
Եթե արտասահմանյան գրականություն առարկան ուսանողներն անցնում էին 6 կիսամյակ, ապա բուհի գիտխորհրդի որոշմամբ՝տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում առարկայի ուսուցման մասնաբաժինը կդառնա ընդամենը մոտ 3 կիսամյակ։ Ստացվում է, որ ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ՝ արտասահմանյան գրականություն առարկան կամաց-կամաց դուրս է մղվում հիմնական ցանկից։ ԵՊՀ գիտխորհրդի այս որոշմանը բնականաբար դեմ են արտահայտվում ոչ միայն ամբիոնի վարիչն ու դասախոսները, այլեւ մի շարք ուսանողներ։ Նրանց պատմելով՝ ռոմանագերմանական ֆակուլտետի լեզվական ամբիոններն իրենց վրա են վերցրել ֆակուլտետի քաղաքականությունը ուղղորդելը եւ ռեկտորին ներկայացրել են ֆակուլտետի փոփոխության նոր նախագիծ։
Արդյունքում առաջիկայում հնարավոր է՝ ֆակուլտետը կոչվի օտար լեզուներ եւ հաղորդակցություն։ Ի դեպ, տեղեկացնենք, որ ԵՊՀ գիտխորհրդին դեմ ուսանողները մի քանի օր շարունակ ընդվզեցին։ Ըստ ուսանողների եւ արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոսների՝ գիտխորհուրդը որոշել է կրթական ռեֆորմներ անելու համար փոխել ֆակուլտետի անունը, բայց արդյունքում ամբողջ ծավալով հարվածի տակ է ընկել միայն մեկ առարկա՝ արտասահմանյան գրականությունը։ Նշենք, որ լեզվական, ռոմանագերմանական ամբիոնների դասախոսների մի ստվար զանգված նախընտրել է պաշտպանել հենց արտասահմանյան գրականության ամբիոնում ե՛ւ դոկտորականները, ե՛ւ թեկնածուականները։
Իսկ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, լսելով ուսանողների ընդվզման մասին, զայրացավ. «Դա ընդվզում չէ, այլ ամբիոնի դասախոսների կողմից արհեստականորեն սարքած բան է՝ ամբիոնի վարիչի գլխավորությամբ… ամբիոնի մի շարք դասախոսների կողմից պետք է դա անել, անում են։ Այդ հարցը ընդհանրապես չի քննարկվում, այն լուծվելու է ապրիլի վերջին։ Չեմ կարող հիմա ասել, թե ինչպես։ Ինչպես գիտխորհուրդը կորոշի, այդպես էլ կլինի։ Այդ հարցը չի որոշվել, թե քանի կիսամյակ կլինի, էս պահին չեմ կարող հստակ ասել։ Բայց, համենայնդեպս, կարծում եմ, որ 5 կիսամյակից պակաս չի լինի։ Այնպես որ, այդ լուրերը ստահոդ են, եւ մարդիկ ինչ-ինչ նպատակներով արծարծում են։ Վե՛րջ»։
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Եթե ռեկտորի ասելով` այս հարցը ամբիոնի դասախոսների կողմից արհեստականորեն սարքած բան է, ապա բոլորն էլ գիտեն, որ ռեկտորն էլ իշխանությունների կողմից դրածո մարդ է ու գիտխորհուրդն էլ իր կողմից սարքած կազմ ունի: Եվ մեզ պարզից էլ պարզ է, թե այդպիսի գիտխորհուրդը ինչպիսի “լուրջ քննարկում” կանցկացնի և ինչ “արդարացի” որոշում կընդունի:
Արդեն չենք էլ հիշում, թե սա որերորդ չկշռադատված ռեֆորմն է շատ երկար պաշտոնավարող այս ռեկտորի կողմից: Դասախոսների և ուսանողների շահերը նրա համար նշանակություն չունեն, կարևորը իր անձնական շահերն են և ռեկտորական աթոռին դեռևս երկարատև բազմելը: Գոնե մի հատ լավ բան չարեց համալսարանի համար, որ իր արած լավը հիշեինք:
Էդ ֆակուլտետում որոշում թելադրողը Սեդան ու Մարգոն են…ովքեր ընդհանուր շահեր ու են…