Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բանակում լվացքի մեքենաներ կան. «Հայկական ժամանակ»

Փետրվար 20,2018 11:14

ՀԺ-ն ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե իսկապե՚՞ս զորամասերում առկա է լվացքի մեքենաների խնդիր, որ այսպես մտահոգության առիթ է դարձել։

– Պարոն Հովհաննիսյան, զորամասերում զինվորներն իրենց հագուստն ինչպե՞ս են լվանում։ Լվացքի մեքենաներ կա՞ն, թե՞ զինվորները ձեռքով են լվանում իրենց հագուստը։

– Լվացքի մեքենաներ կան։

– Բոլոր զորամասերում կա՞ն։

– Այո։ Ընդհանրապես լվացքատուն հասկացություն կա բոլոր զորամասերում։

– Իսկ տեղյա՞կ եք. որ ֆբ-ում հիմա քննարկվում է մի երիտասարդի գրառում, որը նշել է, թե սահման պահող զինվորը լվացքի մեքենա չունի եւ ցրտին ձեռքով է լվացք անում։ Նա նույնիսկ իր ծննդյան նվերների գումարով որոշել է լվացքի մեքենաներ գնել Եղնիկների ու Մռավի համար։

– Ֆեյսբուքում շատ բան են քննարկում։

– Այսինքն, լվացքի մեքենաների կարիք չկա՞։

– Հնարավոր է, որ զորամասերից մեկում լվացքի մեքենաներից մեկը-երկուսը փչացած լինի կամ մեկ այլ զորամասում համալրման կարիք լինի։

Ո՞նց կարող է զորամասերում ընդհանրապես խնդիր չլինել։

– ՊՆ-ն նման նախաձեռնություններին ինչպե՞ս է վերաբերվում։

– Նայած նախաձեռնության, եթե դա առանց հիստերիայի է՝ նորմալ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728