Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախյան շարժում 30. Հուշեր

Փետրվար 20,2018 10:34

«Քարածուխ» Լոնդոնից

Իհարկե պայքարի սկիզբը առանձնանում էր իր զգացմունքային ասպեկտով։ Հայաստանում որոշները հավատում էին, որ ջերմուկով Հայրենիք պահել կլինի, իսկ Արցախում, ինչպես նաեւ Շահումյանում այդ ամենը զուգորդվում էր՝ հավատում էին խոսքի ուժին, բայց եւ զինվում էին։ Բոլորի աչքից հեռու էին զինվում, քանի որ «խաղաղ միջոցներին» հավատացողի կերպարը պետք էր աչքի լույսի պես պահել։

Նույկինները, Թ. Գայդարը, Օսոցկին եւ այլք հետո պետք է ստեղծեին «Կրիկ» կոմիտեն եւ պետք է պատմեին, որ «Գրադ» կայանը առաջին անգամ ԽՍՀՄ տարածքում, հարվածեց Շահումյանին, թե ինչեր են անում ադրբեջանական ներքին զորքերը Արցախում եւ Ստեփանակերտի օդանավակայանում մասնավորապես։

Բայց այս ամենից զատ այս մարդկանց հետ բառիս ամենալավ իմաստով տարվում էր խիստ արդյունավետ «աշխատանք» իմ պապենական տանը։ Ուրախ եւ գինառատ սեղաների շուրջ նրանց համար ներկայացվում էր արցախցիների պատմության այն անցքերը, որոնք չկային խորհրդային աղբյուրներում՝ Արցախի մելիքություններից մինչեւ Գյուլիստանի պայմանագիր։ Գիտակցաբար կամ ոչ այդ հանդիպումների ընթացքում մերոնք իրենց սիրել էին տալիս։ Նաեւ այդ սերն էր, որ պատմական նյութի հետ համեմված ԽՍՀՄ մտավորականներին դարձրել էր մեր իրավունքների պաշտպանը Մոսկվայում եւ նրա սահմաններից դուրս։ Առանց փողի եւ խավիարի, միայն ճշմարտություն եւ սեր։

Մի օր հայրս ռադիոկապով Երեւանից կապվում է Շահումյան եւ խնդրում իր ընկերներին Ստեփանակերտում դիմավորեն Կոքսին եւ տեղափոխեն Շահումյան։ Դե մերոնք էլ, որպես պաշարման մեջ գտնվողի հոգեբանությամբ մարդիկ, մեծ «Կամազ»- ով գնում են կոքս բերելու՝ եթե ոչ կամազով, ապա էլ ինչով կարելի է տեղափոխել քարածուխը։ Միայն Բարոնուհուն տեսնելուց հետո է պարզվում, որ կոքսը ոչ միայն քարածուխ է, այլ նաեւ մարդ, Լորդերի պալատի անդամ, իրավապաշտպան, որը արդյունքում շատ ավելի մեծ օգուտներ բերեց շարժմանը, քան պարզ քարածուխը։

ԶԻՆԱՎՈՐ ՇԱՀԵՆԻ ՄԵՂՐՅԱՆ
փաստաբան

«Առավոտ»

20.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728